«Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագիր

 «Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագիր

ԿԳՄՍ-ն հայտնում է, որ  Լեհաստանում կիրականացվի «Կանայք միջազգային անվտանգությունում՝ Արևելյան գործընկերության համար» (WISEP) 6-ամսյա դրամաշնորհային ուսումնական ծրագիրը: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կին ներկայացուցիչների համար:

Ծրագրին կարող են դիմել 25-44 տարեկան իգական սեռի անձինք, որոնց ուշադրության կենտրոնում են միջազգային անվտանգության հիմնախնդիրները: Կարևոր նախապայման է առնվազն B2 մակարդակում անգլերենի իմացությունը (հավաստագիր չի պահանջվում):

Ծրագիրն իրականացնում է Դիվանագիտության եվրոպական ակադեմիան (EAD): Այն կմեկնարկի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում