Հիմա, երբ Ադրբեջանը փորձում է ուկրաինական պատերազմը օգտագործել Արցախի շուրջ իրավիճակը ապակայունացնելու համար, չափազանց կարևոր է այն փոխանցել եվրոպացի պաշտոնյաներին.Լապշին
Ընկերներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին Եվրոպա իմ ուղևորությանն աջակցելու համար՝ հանդիպելու եվրոպացի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և լրագրողների հետ։
Հիմա, երբ Ադրբեջանը փորձում է օգտագործել ուկրաինական պատերազմը Արցախի շուրջ իրավիճակը ապակայունացնելու համար, չափազանց կարևոր է այդ տեղեկատվությունը փոխանցել եվրոպացի պաշտոնյաներին։
Ինչպես նաև, սա հայ գերիների հարցն է, որը մենք քննարկում ենք առաջին հերթին և ես Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում իմ հաղթանակի օրինակով բացատրում եմ եվրոպացիներին, որ Ադրբեջանը ստում է այս թեմայով իր բոլոր հայտարարություններում: Խոշտանգումներն ու ծաղրանքները հայ գերիների նկատմամբ անձամբ կարող եմ հաստատել:
Այն երկու անգամ ավելի արդյունավետ է, քանի որ դա անում է ոչ հայը և ոչ էլ Հայաստանի քաղաքացին,այլ մարդ՝ ով հեռու է քաղաքականությունից, օտարերկրացի բլոգեր և ճանապարհորդ, որը անձամբ դարձել է Ալիևի հանցավոր ռեժիմի զոհը:
Եվ նույնիսկ եռակի անգամ սա կարևոր է այն համատեքստում, որ իմ սեփական ընտանիքը ոչնչացվել է 1941 թվականին Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում նացիստների կողմից և Ադրբեջանի ղեկավարները չեն դադարում փորձերը ավարտել այն, ինչը չկարողացան անել նացիստները:Լինի դա իմ ազգային պատկանելության պատճառով կրած հալածանքը (կեղծ «հանդուրժողականության» հետևում թաքնվելը), թե Արցախի հայ բնակչության նկատմամբ հանցավոր այլատյացությունը։
Այն, ինչ անում եմ, բացառապես իմ անձնական նախաձեռնությունն է և Եվրոպայում առանձին ընկերների օգնությունը, ովքեր խթանում են համակարգել անհրաժեշտ հանդիպումները: Ես ինքս եմ վճարում բացառապես ամեն ինչի համար՝ ավիատոմսեր, սնունդ, ճանապարհորդություն, ցանկացած այլ ծախս։ Լոնդունում ինձ հաճելի անակնկալ էր սպասվում, քանի որ մի շատ բարի մարդ վճարել էր իմ հյուրանոցի մեկ շաբաթվա վարձը: Եթե նրա օգնությունը չլիներ, ապա բարոնուհի Քոքսի ու բրիտանացի պատգամավորների հետ այս բոլոր հանդիպումները կարող էին չկայանալ։
Լոնդոնից հետո ինձ սպասում է Ֆրանսիայում ևս երկու կարևոր հանդիպում:
Մի խոսքով, եթե հնարավորություն ու ցանկություն ունեք աջակցելու այն ամենին, ինչ անում եմ, ապա մանրամասները նշված են մեկնաբանություններում։ Նախապես շնորհակալ եմ:
Կարծիքներ