Տիգրան Խաչատրյանի և Անն Լույոյի հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

Տիգրան Խաչատրյանի և Անն Լույոյի հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այդ մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

 

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային և մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները:

 

Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին:

 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում