Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 133,048-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 38,757 նոր դեպք, որից 2744-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 657 հազար 842 դեպքից 6 մլն 191 հազար 746-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 2724 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 61,223 հազար 353 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 54,611,857 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 20,245,434-ի:
Կարծիքներ