Նախիջևանում գտել են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը
 
            Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, որ գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում։
Նա փնտրվում էր հունիսի 9-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի մոտ անհայտ հանգամանքներում անհետացել է ադրբեջանական բանակի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ