Արցախը չի կարող լինել Բաքվի իրավասության ներքո. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախի ինքնորոշման մասին խոսելը վերադարձ է պատերազմի: Այլ կերպ ասած, Ադրբեջանը վերադառնում է առնվազն 1988 թիվ՝ կոնֆլիկտի մեկնակետ, եւ այսօրվա իրադրության հիմքում դնում այն նույն պատճառները, որոնց հետեւանքով սկսվեց հակամարտությունը: Անքննելի ճշմարտություն է, որ Արցախի ինքնորոշման հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում, քանի որ այդ երկիրը բազմիցս իր վարքով փաստել է, որ պատրաստ չէ իր սահմաններում տեսնել բնիկ ժողովուրդներին՝ իրենց ազգային առանձնահատկություններով, մշակույթով եւ լեզվով: Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եղել է միանշանակ ու միջազգային իրավունքի ընդունված նորմերին համահունչ, որը չի փոխվել երբեւէ: Այն նախորդ շաբաթ մեկ անգամ եւս հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրուցում, որի ժամանակ կրկին ընդգծեց հայկական երկու պետությունների՝ Արցախի հարցում ունեցած դիրքորոշման հիմնական թեզերը՝ ոչ մի կարգավիճակում եւ ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ