2021 թ. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5․8 տոկոս

2021 թ. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5․8 տոկոս

2021 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5․8 տոկոս։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է շտապ հավաքագրված տվյալները, ըստ որի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2021-ին աճել է 3.3 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 7.5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 7.8 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17.7 տոկոսով։ Սպառողական գների ինդեքսը 2021-ին կազմել է 7.2 տոկոս, միջին ամսական անվանական աշխատավարձի աճը եղել է 7.6 տոկոս։ Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի համար երկնիշ տնտեսական աճ էր կանխատեսել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում