Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«ԿովիՎակ»-ի առաջին 120 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին:
Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական հաջող է ընթանում:
Նա նկատել է, որ նոր պատվաստանյութի արտադրությունը չպետք է նվազեցնի մյուս երկուսի արտադրման տեմպերը:
Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված մյուս երկու պատվաստանյութերն են «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:
Կարծիքներ