ՌԴ-ում ՀՀ դեսպանը Պետդումայի պատգամավորին հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովի հետ։
Հանդիպմանը Վ․Հարությունյանը հանձնել է Վ․Միլոնովին («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալն ու շնորհակալագիրը արցախցի մանուկների համար 2021թ․ դեկտեմբերին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալական ու հումանիտար ուղղվածությամբ ակցիայի անցկացման համար։
Հանձնման արարողությանը հաջորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և ՌԴ Պետդումայի պատգամավորի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական կապերի ամրապանդմանն ու հետագա զարգացմանն ուղղված հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր։
Կարծիքներ