ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարող է ապրիլի 8-ին այցելել Ճապոնիա
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մտադիր է ապրիլի 8-ին ժամանել Ճապոնիա, որտեղ ապրիլի 10-ին նախատեսված են նրա բանակցությունները Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ հայտնել է Kyodo գործակալությունը:
Նրա խոսքով՝ Փելոսին և Կիսիդան բանակցությունների ընթացքում ակնկալում են քննարկել Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հաստատել Տոկիոյի և Վաշինգտոնի համագործակցությունը։
Կարծիքներ