Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի տարածքը գնդակոծելու մեղադրանքները
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ռուսաստանի տարածքը գնդակոծելու իրենց ուղղված մեղադրանքները և պնդել, որ երկրի զինված ուժերը նման գործողություն չեն իրականացրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վճռականորեն հերքում ենք բոլոր մեղադրանքները այն մասին, որ ուկրաինական արկերը իբր հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքին: Ուկրաինան նման հրետակոծություն չի իրականացրել»,- «Թվիթեր»-ում գրել է նախարարը:
Միաժամանակ նա պահանջել է «անհապաղ միջազգային անաչառ հետաքննություն անցկացնել ռուսական լրատվամիջոցների հաղորդած միջադեպերի վերաբերյալ»։
Կարծիքներ