Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Մանրամասն և բոլոր ասպեկտներով քննարկվել է ԼՂ հարցով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունում արձանագրված համաձայնությունների իրականացման ընթացքը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Շեշտվել է նաև անհետաձգելի մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը՝ կապված փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային օբյեկտների պահպանման հետ։ Կարծիքներ են փոխանակվել՝ կապված հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության Կենտրոնի ստեղծման աշխատանքների հետ»,- մասնավորապես ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Միաժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼԵռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում