«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի հաղթող է ճանաչվել 26 կազմակերպություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայնտնում են, որ 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է երկու բաղադրիչով.
«Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 38 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն են ստացել 20-ը: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ դրամաշնորհ կարող է կնքվել 9 կազմակերպությունների հետ (յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 5 մլն ՀՀ դրամ):
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 68 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն են ստացել 33-ը: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող են ճանաչվել 17 կազմակերպություն (յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 10 մլն ՀՀ դրամ):
Ծրագրով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։
Կարծիքներ