Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում

Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում

Սեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ:  Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն:

Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում