ՌԴ կառավարությունը հավանություն է տվել լուսնային կայանի ստեղծման վերաբերյալ Չինաստանի հետ համագործակցության հուշագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել լուսնային կայանի ստեղծման վերաբերյալ Չինաստանի հետ համագործակցության հուշագրին

Ռուսաստանի կառավարությունն ընդունել է «Ռոսկոսմոսի» առաջարկը`փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կառավարությունների միջև` միջազգային լուսնային գիտական կայան ստեղծելու համար: Հրամանը հրապարակվել է փետրվարի 12-ին՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է «Իզվեստիան»:

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Ռուսաստանի արդարադատության նախարարության և այլ շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների հետ համաձայնեցված և  չինական կողմի հետ նախապես մշակված «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի` Ռուսաստանի Դաշնության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միջազգային լուսնային կայանի ստեղծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին առաջարկը», - ասվում է փաստաթղթում:

Ռոսկոսմոսին հանձնարարվել է ստորագրել այս հուշագիրը Ռուսաստանի կառավարության անունից ՝ «թույլ տալով նրան կատարել փոփոխություններ, որոնք հիմնարար բնույթ չեն կրում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում