Լեհաստանում փակել են ուկրաինացի փախստականների ընդունման մեծ կենտրոնը
Լեհաստանում փախստականների ընդունման մեծ կենտրոն է փակվել Վարշավայի մերձակայքում գտնվող Նադարզին քաղաքի Ptak Expo առեւտրի կենտրոնում, որտեղ 300 ուկրաինացի է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta Wyborcza պարբերականը։
Տեղի իշխանությունները բացատրել են, որ իռացիոնալ է առևտրի համալիրի հսկայական տարածքներն օգտագործել փախստականների պահման համար, մինչդեռ վերջիններս չեն զգուշացվել կենտրոնի փակման մասին։
Մազովյան վոյևոդության վարչակազմը, որը ներառում է Նադարզինը և Վարշավան, տեղեկացրել է, որ 300 փախստականներից մի մասը տեղափոխվել է ավելի փոքր կենտրոններ, ոմանք հայտնվել են տեղական իշխանությունների խնամքի տակ, իսկ ոմանք էլ որոշել են ինքնուրույն բնակարան գտնել:
Նշվում է, որ որոշումը չի համաձայնեցվել Վարշավայի քաղաքապետարանի հետ։
Կարծիքներ