Ֆրանցիսկոս Պապի ունկնդրությունն ավարտվել է անսպասելի հեռախոսազանգով
Անհետաձգելի հեռախոսազանգն այսօր ընդհատել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համընդհանուր ունկնդրությունը: Այն բանից հետո, երբ նա օրհնել է հավաքվածներին, աշխատակիցներից մեկը բեմ է բարձրացրել նրա բջջային հեռախոսը, և քահանայապետը որոշ ժամանակ աշխույժ զրուցել է ինչ-որ մեկի հետ մի քանի տասնյակ հավատացյալների աչքի առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վատիկանում լրագրողներին չեն պատմել, թե ում հետ է խոսել Հռոմի Պապը, սակայն նշել են, որ դա անձնական զանգ է եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապի հասցեն երեք փամփուշտով նամակ է ուղարկվել: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է չարաբաստիկ ուղերձ ուղարկողին։
Կարծիքներ