Սևանա լճի մակարդակը մայիսի 3-9-ը բարձրացել է 4 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում:
«Սևանա լճի մակարդակն մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել 1900.80 մ (09.05.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 28 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.522 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 9-ը ներառյալ՝ 79.027 մլն խմ»,- հայտնում են կենտրոնից:
Կարծիքներ