Կարկառ գետում իրականացվել են մաքրման աշխատանքներ
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ հրամանատար Մհեր Ղուկասյանի գլխավորությամբ, երեկ՝ մայիսի 9-ին, Կարկառ գետում իրականացրել են մաքրման աշխատանքներ:
Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումներից հետո հնարավոր հեղեղումներից խուսափելն ու ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է:
Գետի մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Փրկարարները չեզոքացրել են հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման հավանականությունը:
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները:
Կարծիքներ