Ռուս գիտնականները մշակում են կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ

Ռուս գիտնականները մշակում են կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների խումբը սկսել է կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի մշակումը: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ փոխանցում է Gazeta.ru կայքը:

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ գիտահետազոտական ինստիտուտի խումբը գիտական մեծ ներուժ ունի: Մուրաշկոն ընդգծել է նաև, որ նախնական արդյունքները հասանելի կլինեն մոտ ժամանակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կլինիկական փորձարկման ենթարկել կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ՝ «ЭпиВакКорона-Н»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում