Ուկրաինան առաջին անգամ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Դոնբասում. RIA Novosti

Ուկրաինան առաջին անգամ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Դոնբասում. RIA Novosti

Դոնբասում զինված հակամարտության գոտում նկատվել է ուկրաինական բանակին պատկանող թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում տալով ուկրաինական լրատվամիջոցներին:

Անօդաչուն նկատվել է Ուկրաինայի հարավային մասում: Այն կատարել է թռիչք Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Այնուհետև այն նույն ճանապարհով վերադարձել է թռիչքի վայր: Անօդաչուի թռիչքի նպատակը անհայտ է: Այնուամենայնիվ, նրա հայտնվելը զինված բախման գոտում արձանագրել են անկախ աղբյուրները:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Թուրքիայի մայրաքաղաքում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ Ուկրաինայի նախագահի այցի հիմնական նպատակն է խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Անցած տարեվերջին կողմերը համաձայնագիր էին ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։ Ավեի վաղ Կիևը Թուրքիայից գնել և փորձարկել էր «Բայրաքթար» ԱԹՍ-ներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում