Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյեսի հետ: Հաղթելով 4:0 հաշվով՝ հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին:
Քիչ ավելի ուշ քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ռաֆայել Հովհաննիսյանը:
Կարծիքներ