Շուշան Փաշինյանը ԱԺ-ում է. նա հարց ուղղեց փոխնախարարին
Այսօր Ազգային ժողվում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ տեղի են ունենում լսումներ։
Լսումներին մասնակցում են նաև տարբեր դպրոցների սաներ և մասնավորապես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան Շուշան Փաշինյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը, որը նաև հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին։Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:
«Հարցս վերաբերում է կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը։ Ըստ իմ տեղեկատվության՝ այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։ Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել»,- ասաց նա:
Փոխնախարարը, պատասխանելով հարցին, նկատեց. «Նպատակների ընդլայնումը կարող ենք քննարկել, դա առաջին փուլն է, տարբեր երկրների փորձն ուսումնասիրել ենք, բայց ընդլայնման մանրամասնությունները կդիտարկվեն։ Այս պահին վիճակագրություն ձեռքիս տակ չկա, բայց փոքր նյութ կհրապարակենք, թե ինչ վիճակագրություն ունենք Հայաստանում կամավորության մասով, որն էլ հետագայում ցույց կտա օրենքի արդյունավետությունը»:
Կարծիքներ