Սյունիքի մարզի 124 քաղաքացու,որոնց կենդանիներն անկել են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով,աջակցություն է տրամադրվել
Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների այն բնակիչներին (124 քաղաքացի), որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը և 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։
Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Բնակիչների կրած կորուստները գույքագրվել և ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների կողմից, ու խնդրին լուծում տալու համար Սյունիքի մարզային իշխանությունը դիմել էր ՀՀ կառավարություն։
Վերջինիս որոշմամբ էլ տուժած բնակիչներին աջակցելու համար հատկացվել էր 288 մլն 385 հազար դրամ։ Մարզպետարանի կողմից տվյալ աջակցության փոխանցումն արդեն արված է, ու բնակիչները կարող են ստանալ գումարները։
Կարծիքներ