Բեռլինը մտադիր է Կիևին Marder տեսակի հետևակի մարտական մեքենաներ մատակարարել
Բեռլինը մտադիր է Կիևին մատակարարել մոտ 40 Marder տեսակի հետևակի մարտական մեքենա:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոտսին», այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։
Ավելի վաղ Գերմանիայում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Marder հետևակի մարտական մեքենաներ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Կիև ուղարկելու Բեռլինի որոշումը: Ռուսական կողմը դա համարում է ուկրաինական հակամարտության սրման քայլ։
Կարծիքներ