Ավագ Ավանեսյանը և Աննա Հակոբյանն ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավագ Ավանեսյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավագ Ավանեսյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Աննա Հակոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ