Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր սուրբծննդյան ուղերձում խոստացել է այցելել Լիբանան եւ Հարավային Սուդան

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր սուրբծննդյան ուղերձում խոստացել է այցելել Լիբանան եւ Հարավային Սուդան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր սուրբծննդյան ուղերձում խոստացել է այցելել Լիբանան եւ Հարավային Սուդան: Հռոմի պապն ավանդաբար նշում է երկրները իր սուրբծննդյան ուղերձում, սակայն այս երկու երկրները նա առանձնացրել էր Սուրբ ծննդի նախօրեին` այն դժվարությունների պատճառով, որոնց բախվել էր այս տարի դրանիցի յուրաքանչյուրը:

«Ես խորապես մտահոգված եմ Լիբանանի ժողովրդի տանջանքներով եւ տառապանքներով»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը: Նա իր սերն է հայտնել «Լիբանանի սիրված ժողովրդի նկատմամբ, որը, հուսով եմ, հնարավորինս շուտ կայցելեմ»: Նա հույս է հայտնել, որ երկիրը կարող է «առանց կոնֆլիկտի եի տարածաշրջանային լարվածության» ապրել:

Քանթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի եւ Շոտլանդիայի Եկեղեցու մոդերատոր Մարտին Ֆեյրի հետ համատեղ գրված առանձին հաղորդագրության մեջ եկեղեցական երեք առաջնորդները խոստացել են իրականացնել նախկինում հետաձգված ուղեւորությունը Հարավային Սուդան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում