Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Կոնտակտները տեղի են ունեցել իրանական կողմի խնդրանքով», - ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր , որ չի կարող իրականություն անվանել Իսրայելի և Իրանի հայտարարությունները՝ կապված իրանական տարածքի վրա Իսրայելի վերջին հարվածների հետ։ Նա նշել է, որ «ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում, պատասխանատվություն չկա, բացատրություն չկա»։
Կարծիքներ