Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում բարձրացվել է միասնական աղոթք ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Հոկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին:
Մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլը, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանը և մի շարք այլ հոգևորականներ։
Կարծիքներ