Հայտնի են Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նախագահները
Երևանի ավագանու որոշմամբ՝ նոր նշանակումներ են տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում:
Այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը ընտրվել է իրավական հարցերի, Ալեքսանդր Բադալյանը՝ քաղաքաշինության և հողօգտագործման, իսկ Հայկ Միրզոյանը՝ մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում:
«Հանրապետություն» կուսակացությունից Հայկ Սահակյանն էլ ընտրվել է ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:
Կարծիքներ