Հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է 4.2 տոկոսով

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է 4.2 տոկոսով

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթն այս տարվա հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում 113 միլիարդ 132 միլիոն դրամ է կազմել։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4,2% է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Միայն սեպտեմբերին ողջ ոլորտի հասույթը կազմել է 12 միլիարդ 949 միլիոն դրամ՝ 1,8 %-ով ավելի 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ։ Հեռահաղորդակցության ոլորտի մեջ ներառված են հեռուստա-ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, ինտերնետ կապի, հեռախոսային (լարային)կապի, բջջային կապի և այլ ծառայություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում