COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 489,6 միլիոնը
Կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 6 միլիոն 148 հազար 487 մարդ։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
Կարծիքներ