Մտադիր եմ ապրել Բարսելոնայում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո․ Մեսսի

Մտադիր եմ ապրել Բարսելոնայում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո․ Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» առաջարկն ընդունած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընտանիքի հետ վերադառնալու է Բարսելոնա։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձարկվողը ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։

«Կցանկանայի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո վերադառնալ Բարսելոնա։ Ավելին, ես մտադիր եմ ապրել Բարսելոնայում խաղացողի կարիերայից հետո։ Կնոջս եւ երեխաներիս հետ վաղուց ենք հասկացել, որ ապրելու ենք Բարսելոնայում։ Չգիտեմ՝ երբ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ հետագայում կկարողանամ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայի» հաջողություններում։ Միշտ ասել եմ, որ սիրում եմ այդ ակումբը»,- նշել է նա։

Մեսին մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբի առաջարկը, որով կարող էր երկու տարում վաստակել 1,2 միլիարդ եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում