Իսպանիայում միապետական կառավարման ռեժիմի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
Իսպանիայում նախօրեին սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները երկրի կառավարությունից պահանջել են հրաժարվել միապետական ռեժիմից և անցնել հանրապետական կառավարման ձևին, գրում է voanews.com կայքը։
Աղբյուր մանրամասնում է, որ Վալենսիայում կիրակի մոտ 100 հանրապետական է ցույցի դուրս եկել, սակայն այս շաբաթ թագավոր Ֆիլիպ 6-րդի՝ Մալյորկա կղզի կատարելիք այցի ժամանակ նոր ցույցեր են նախատեսվում։
Նշվում է, որ թագավորական ընտանիքի դեմ ցույցերն Իսպանիայում սկսվել են այն բանից հետո, երբ կաշառակերության համար մեղադրվող նախկին թագավոր Խուան Կառլոսը լքել է երկիրը։ Իսպանիայից հեռանալու իր որոշումը Խուան Կառլոսը բացատրել էր միապետ դարձած որդու կյանքը չբարդացնելու ցանկությամբ։
Նշվում է, որ սկանդալի առիթ է դարձել 2008 թվակաին Սաուդյան Արաբիայից շվեյցարական Mirabaud բանկում Lucum Foundation պանամական հիմնադրամի հաշվին կատարած 100 միլիոն դոլարի փոխանցումը։ Հայտնի է, որ այդ հաշվի շահագործողը նախկին միապետ Խուան Կառլոսն է։ Այժմ Շվեյցարիայի դատախազությունը փորձում է այդ գումարների ծագումը հայտնաբերել և բացահայտել փոխանցման հետևում գտնվող հնարավոր կոռուպցիոն սխեմաները։
Հիշեցնենք, որ Խուան Կառլոսն երկիրը լքելու իր որոշման մասին հայտնել էր երկուշաբթի, սակայն նրա մեկնման կոնկրետ վայրի մասին տեղեկություններ չեն եղել։
Տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններում նշվում է, որ նա մեկնել Դոմինիկյան Հանրապետություն, Կարիբյան կղզիներ կամ հարևան Պորտուգալիա։ Սակայն վերջրերս իսպանական NIUS մեդիա-խմբի լրագրողները լուսանկարներ են հրաարակել, որոնցում երևում է, թե ինչպես է նախկին միապետը Աբու Դաբիի օդանավակայանի ինքնաթիռից դուրս գալիս։
Կարծիքներ