Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝  Զաքիր Հասանովը ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և այլ մարտական միջոցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդային տարածքի մարտունակության, մարտական հերթապահության վարման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում