Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

 Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հաղորդում են մեսենջերի աշխատանքում արձանագրված խափանումների մասին: Այդ մասին վկայում են Downdetector-ի կայքի տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսներում տեղի ունեցող խափանումներին ու անջատումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 15:48-ի դրութամբ գրանցվել Է 333 բողոք: Սոցցանցի օգտատերերի 52 տոկոսը գանգատվում Է հավելվածի աշխատանքում արձանագրված անսարքություններից, 35 տոկոսը՝ սերվերի միանալու հետ կապված խնդրից, 13 տոկոսը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդրից: Խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների բնակիչները:

Telegram-ը մեսենջեր Է, որը թույլ Է տալիս բազմաթիվ ձեւաչափերի հաղորդագրություններ եւ մեդիաֆայլեր փոխանակել:

Նախագիծն ստեղծվել Է 2013 թվականին Պավել Դուրովի կողմից, որը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիրն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում