Աշխարհաժողովը՝ ազգային պետական մոդելում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Աշխարհաժողովը՝ ազգային պետական մոդելում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Հին Հայաստանում գործում էր բարձրագույն խորհրդակցական մարմին՝ աշխարհաժողովը։ Այն ներկայացնում էր հասարակության գրեթե բոլոր խավերին՝ արքայից մինչեւ ռամիկ շինական, որոնք միաբանորեն խորհուրդ անելով՝ լուծում էին երկրի առջեւ ծառացած խնդիրները։ Աշխարհաժողովն իրավասու էր մշակելու եւ ընդունելու բոլորի համար պարտադիր կանոններ, օրենքներ, լուծելու պետական նշանակության կարեւորագույն հարցեր։ Աշխարհաժողովներ էին հրավիրվում նաեւ արտակարգ իրավիճակներում։

Այսօր մեր պետությունը եւ ազգը խորքային ճգնաժամի մեջ են, ինչը հատկապես դրսեւորվեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Հայաստանում ստեղծված ռազմական, քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, հասարակական ճգնաժամը աղետալի հետեւանքներ կարող է ունենալ մեր պետականության համար։ Առկա մարտահրավերներին դիմակայելու համար միակ ելքն ինքնակազմակերպումն է բոլոր մակարդակներում՝ տեղական, պետական եւ համազգային, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ «Դա հնարավոր է միայն հայ ազգի բոլոր կարող կառույցների ներգրավմամբ՝ համազգային որոշման կայացման միջոցով»,- համոզված է Գյումրիի «Ազգային արժեք» ակումբի ղեկավար Արմեն Ներսիսյանը»։

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում