Իսպանիայում երկու ամսվա ընթացքում շոգից մահացել է գրեթե 1200 մարդ

Իսպանիայում երկու ամսվա ընթացքում շոգից մահացել է գրեթե 1200 մարդ

Մայիսից սկսած չափազանց բարձր ջերմաստիճանը Իսպանիայում հանգեցրել է 1180 մարդու վաղաժամ մահվան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսպանիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։ 

Իսպանական Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իսպանիայում շոգից մահացել էր 70 մարդ։

«Բացի այդ, հուլիսի առաջին շաբաթում Իսպանիայում շոգից մահացությունների թիվը հունիսի ընդհանուր թվի համեմատ աճել է 47%-ով»,- նշել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ մահացածների ճնշող մեծամասնությունը (ավելի քան 95%-ը) 65 տարեկանից բարձր մարդիկ էին։

Շոգից ամենաշատը տուժել են Իսպանիայի Գալիսիա, Լա Ռիոխա, Աստուրիա և Կանտաբրիա շրջանները, որոնք գտնվում են երկրի հյուսիսային մասում, որտեղ վերջին տարիներին ավանդաբար զով ամառային ջերմաստիճանը զգալիորեն բարձրացել է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում