Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Սիրիայի կառավարության, ժողովրդի և բանակի լիակատար աջակցությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Fars» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Իրաքի նախագահ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպումից հետո։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի նպատակը Սիրիայի կառավարության և ժողովրդի աջակցության համար համատեղ ջանքերի ամրապնդումն է։
«Մենք նպատակ ունենք խորացնել քաղաքական խորհրդակցություններն ու համադրվածությունն Իրանի և Սիրիայի միջև՝ նպաստելով կառավարության և ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- ասել է նա։
Կարծիքներ