Աքորի բնակավայրում մեկնարկել է 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի առանձնատան շինարարությունը

Աքորի բնակավայրում մեկնարկել է 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի առանձնատան շինարարությունը

Լոռու մարզի Աքորի բնակավայրում մեկնարկել է 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի առանձնատան շինարարությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 

 

«Տեղեկացրել էի, որ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չէր մերժել խնդրանքս և համաձայնել էր Ա.Գ.-ի, մայրիկի` տիկին Անիչկայի և փոքրիկ Անգելինայի համար մետաղական քայքայված տնակի փոխարեն ընդարձակ, գեղեցիկ առանձնատուն կառուցել։

 

Ծանոթանալով նախագծին` վստահ կարող եմ արձանագրել, որ առանձնատունն ամրաշինական, տեխնոլոգիական հագեցվածության առումով ինքնատիպ է լինելու ամբողջ մարզում»,- գրել է Արեն Մկրտչյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում