Արևելյան Թիմորում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արևելյան Թիմորում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արևելյան Թիմորի ափերի մոտ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Դիլիից (մոտ 150 հազար մարդ) 233 կմ հյուսիս-արևելք։ 

Ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում