Թուրքիայի արևելքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի Թուրքիայի արևելքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 114 հազար բնակչություն ունեցող Երզնկա քաղաքից 83 կմ հարավ-արևելք։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում