ՈՒԵՖԱ-ն որոշել է Եվրո-2020-ի խմբային փուլի խաղերը Դուբլինից Սանկտ Պետերբուրգ տեղափոխել
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո-2020-ի խմբային փուլի խաղերը Դուբլինից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Мутко против» տելեգրամ-ալիքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ գործադիր կոմիտեի նիստից հետո։
Փլեյ-օֆֆի ևս մեկ խաղ, որ պիտի կայանար Իռլանդիայում, կտեղափոխվի Լոնդոն։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է այլևս նոր քաղաքներ չավելացնել, բացի Սևիլյայից, դրա համար էլ որոշ խաղեր Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ գաղափարից հրաժարվել են։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։
Կարծիքներ