Կայացել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
Մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ:
Օրակարգում՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծն էր՝ կից օրինափաթեթով (երկրորդ ընթերցում):
Հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը նշեց, որ օրինագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
4 կողմ ձայնով հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, ԱՀ ԱԳ նախարարը ,պատգամավորներ:
Կարծիքներ