Ովքե՞ր են սեղանի թենիսի Հայաստանի առաջնության մրցանակակիրներն ու հաղթողները

Ովքե՞ր են սեղանի թենիսի Հայաստանի առաջնության մրցանակակիրներն ու հաղթողները

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մարզադահլիճում կայացել է մարզաձևի Հայաստանի առաջնությունը:

Տղաների մրցաշարի եզրափակչում Հարություն Հարությունյանը առավելության է հասել Հայաստանի բազմակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ՝ առաջին անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը:

Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Հասմիկ Խաչատրյանը, որը եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է նախորդ տարվա չեմպիոն Ռուբինա Վարդանյանին: 3-րդ տեղը գրավել է Էլեն Բախչաջյանը:

Աղջիկների զուգախաղերում առաջին տեղը գրավել է Հասմիկ Մաթևոսյան-Մերի Հովհաննիսյան զույգը, իսկ տղաների զուգախաղերում հաղթող է ճանաչվել Հարություն Հարությունյան-Գևորգ Աբրահամյան զույգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում