Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային 4-րդ տեղ է գրավել Կիևի միջազգային մրցաշարում
Կիևի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը 4-րդ տեղն է զբաղեցրել թիմային հաշվարկում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ազատ ոճի մեր ընտրանին 8-րդն է: Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 530 ըմբիշ: Հայ ըմբիշներից չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ էր նվաճել Կարապետ Չալյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Գևորգ Ղարիբյանն ու Հրաչյա Պողոսյանը:
Այս ըմբիշները ներկայացնում են հունահռոմեական ոճը, իսկ ազատ ոճայիններից միակ բրոնզե մեդալը նվաճել էր Հովհաննես Մխիթարյանը:
Կարծիքներ