Դել Պիեռոն կարող է դառնալ Ալ-Նասրի մարզական տնօրենը

Դել Պիեռոն կարող է դառնալ Ալ-Նասրի մարզական տնօրենը

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն մոտ ժամանակներս բանակցություններ կվարի «Ալ-Նասրի» հետ։ Արաբական ակումբը «Ծեր սինյորայի» նախկին ավագին առաջարկել է մարզական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։

Դել Պիեռոն առաջիկա մի քանի ժամում կմեկնի Էր Ռիադ՝ քննարկելու «Ալ-Նասրի» առաջարկը։ Սա հաստատում է «Յուվենտուսի» լեգենդի մտադրությունների լրջությունը՝ աշխատելու այն ակումբում, որտեղ խաղում է պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն:

Նշվում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Դել Պիեռոն մտածում էր «Յուվենտուս» վերադառնալու մասին, սակայն ավելի ուշ որոշել էր հրաժարվել այս մտքից։ Sky Sport-ի իտալացի կոնսուլտանտը սեպտեմբերին որոշել է ընդգրկվել ՈւԵՖԱ-ի պրոֆեսիոնալ մարզչական կուրսում և այժմ, ամենայն հավանականությամբ, կփորձի Սաուդյան Արաբիայում մենեջերական փորձ ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում