Ղազախստանում վավերացրել են մահապատիժը չեղարկելու մասին արձանագրությունը
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարթ Տոկաեւը ստորագրել է մահապատիժը չեղարկելու մասին օրենք, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Համապատասխան արձանագրությունն ընդունվել էր 1989 թվականի դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ժամանակ: Ղազախստանը միացել է այդ արձանագրությանն ընթացիկ տարում մեկ լրացման նախապայմանով:
«Արձանագրությունն ուղարկվել է Ղազախստանի Հանրապետության կողմից մահապատիժը չեղարկելու մասին միջազգային պարտավորություն ստանձնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ արձանագրությունը պետք է ընդունվի առանց որեւէ փոփոխություն, բացառությամբ այն, որն արվել է վավերացմանկամ անդամակցելու պահին, համաձայն որի՝ մահապատիժ կարելի է կիրառել ռազմական ժամանակաշրջանում ծանր ռազմական հանցագործություն կատարելու դեպքում:
Ներկայում Ղազախստանում գործում է մահապատիժ, որը հաստատվել է նախագահի հրամանով 2003 թվականին:
Կարծիքներ