Արտակարգ դեպք Սիսիանում. սարից հսկայական քարը պոկվել, գլորվելով հայտնվել է բնակչի տան տարածքում
Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակա սարից մեծ ծավալի քարը գլորվել և հարվածել է քաղաքի առաջին փողոցի թիվ 21 տանը հարակից ավտոտնակի պատին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 12 խ․մ ծավալով քարը հարակից սարալանջից գլորվել և հարվածել է ավտոտնակի պատին, վնասելով պատից մոտ 12 ք․մ հատված:
Ֆոտլրագրողի տեղեկություններով տուժածներ չկան։
Կարծիքներ