Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի

Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի

Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

«Ես հանդիպեցի գեներալ Վալերի Զալուժնիի հետ, շնորհակալություն հայտնեցի նրան երկու տարի Ուկրաինայի պաշտպանության համար։

Մենք քննարկել ենք, թե ինչպիսի նորություն է անհրաժեշտ Ուկրաինայի զինված ուժերին։ Քննարկվել է նաև, թե ովքեր կարող են լինել Ուկրաինայի զինված ուժերի նորացված ղեկավարության կազմում։ Հիմա դրա ժամանակն է: Ես առաջարկել եմ, որ Վալերի Ֆեդորովիչը շարունակի մնալ թիմում»,- գրել է Զելենսկին

։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում